пятница, 24 июня 2016 г.

                                      ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875թ. հոկտեմբերի 30 –ին Ալեքսանդրապոլում: Հոր անունը Սահակ աղա էր ուներ ջրաղաց ,տարվա մեծ մասը նրանք ընտանիքով անցկացնում էին ջրաղացի մոտ: Իսահակյանը նախնական կրթություն ստացել է տեղի Փրկչաց հոգևոր դպրոցում:1885թ. դպրոցը փակվում է և Իսահակյանը  1 տարի սովորում է ռուսական դպրոցում, 1 տարին ավառտելով կրթությունը շարունակում է Հաճիռի վանքի դպրոցում:
1889թ. սեպտեմբերին Իսահակյանը ընդունվում է Գևորգյան ճեմարան, որտեղ նա  առաջին բանաստեղծական քայլերն է կատարում:Այնտեղ նրան ուսուցանում է Հովհաննես Հովհաննիսյանը:
1892թ. ընդունվում է Գերմանիայի Լայպցիգի համալսարան: Իսահակյանը վերադառնում է Հայրենիք և հենց այդտեղ ձերբակալում են նրան մեկ տարով ապա աքսորում Օդեսա:
1897թ.մեկնում է Շվեյցարիա, ընդունվում է Ցյուրիխի համալսարան՝ փիլիսոփայության ֆակուլտետ: Այնուհետև կարճ ժամանակով այցելում է հայրենիք, ապա լինում է բազմաթիվ  երկրներ:

 1926թ. Իսահակյանը վերադառնում է Հայաստան՝արդեն որպես ճանաչված բանաստեղծ:
1930թ.մեկնում է Հայաստանից՝ ընտանիքի հետ վերջնականապես վերադառնալու նպատակով:
1946թ.ից-եղել է գրողների միության նախագահ, ստացել է Լենինի շքանշան:

1957 թ. հոկտեմբերի 17-ին մահանում  է և նրան թաղում են Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

воскресенье, 5 июня 2016 г.

Ուսումնական հանգիստ Թբիլիսիում


Երբ մենք հասանք Թբիլիսի անձրև էր գալիս: Առաջին անգամ դա ինձ դուր եկավ, արդեն մութը ընկել էր, բոլորս հոքնել էինք և պառկեցինք քնելու: Առավոտյան դուրս եկանք հյուրատնից և շարժվեցինք կայանալիք մրցույթին և շուտով սկսվեց մրցույթը մենք կանգնած  էինք Ազգային գրադարանի բակում և սպասում էինք թե մեր պատրաստած ֆիլմը երբ են դիտելու: Նրանք դիտեցին և նրանց հավանությանը առժանացավ այդ Ֆիլմը: Մենք պետք է վերադառնաինք պատվոգրերով, դա ինձ շատ ուրախացրեց: Հաջորդ առավոտ վերկացանք քնից, նախաճաշեցինք և գնացիք տեսնենք Թբիլիսիի տեսառժան վայրերը: Թբիլիսին գեղեցիկ էր հատկապես երեկոյան: Այդ քաղաքը ինձ շատ դուր եկավ հատկապես իր հնավոճ վայրերով, մի խոսքով ինձ համար Թբիլիսիում անցավ հոյակապ, համոզվելու համար կարող եք դիտել իմ պատրաստած նկարները: