среда, 9 декабря 2015 г.

Միավորված Ազգերի Կազմակերպություն (ՄԱԿ)

Նախաբան

Այս թեման ինձ հետաքրքրեց և ես որոշեցի ընտրել այս թեման:

Այս Կառույցի կառուցվածքը մշակվել Է պատերազմի տարիներին՝ հակահիտլերյան կոալիցիայի առաջատար անդամների կողմից։ ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, այն տևել է 1945 թ. հունիսին, և այն ստորագրվել է 1945թ. հունիսի 26-ին` 51 պետությունների ներկայացուցիչների կողմից։ Կանոնադրությունը ուժի մեջ մտել հոկտեմբերի 24-ին նշվում է որպես Միացյալ Ազգերի Կազմակերպության օր։ ՄԱԿ-ին անդամակցում են 193 երկիր։ Գլխավոր կենտրոնը դա Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում։ Պաշտոնական լեզուներն են՝. Ռոսերեն,Ագլերեն,Ֆրանսերեն,Չինարեն, Իսպանրեն Արաբերեն

ՄԱԿ-ի հիմնական մարմիններն են՝.
Գլխավոր Ասամբլեա ,քարտուղար,Միջազգային դատարան,Անվտանգության խորհուրդ,Տնտ. և սոց. Խորհուրդ


Քարտուղարություն

Քարտուղարությունը սպասարկում է Միացիալ Ազգերի Կազմակերպության մնացած գլխավոր մարմիններին և իրականացնում իրենց կողմից ընդունված ծրագրերը և քաղաքական դիրքորոշումները։ Քարտուղարության բաժինները գտնվում են Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններում և այլ տեղերում, որտեղ կան ՄԱԿ-ի կենտրոնական հաստատություններ, որոնցից ամենախոշորները տեղակայված են Ժնևում և Վիեննայում։ ՄԱԿ-ի Քարտուղարությունը ապահովում է ՄԱԿ-ի մարմինների աշխատանքը, իրականացնում է ՄԱԿ-ի նյութերի հրապարակումն ու տարածումը, արխիվների պահպանումը: Քարտուղարությունը ղեկավարում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։


Գլխավոր Ասամբլեա

Գլխավոր ասսամբլեան ուսումնասիրում է համագործակցության սկզբունքները միջազգային խաղաղության և անվտանգության շրջանում` ընտրում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ոչ մշտական անդամներին, Անվտանգության Խորհրդի առաջարկով նշանակում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի հետ համատեղ ընտրում են ՄԱԿ-ի միջազգային դատարանի անդամներին: Գլխավոր Ասսամբլեան համաձայն 1993թ. Դեկտեմբերի 17-ի որոշման իր կազմի մեջ ներառում է Գլխավոր կոմիտե և լիազորությունների ստուգման կոմիտե: Գլխավոր կոմիտեի կազմի մեջ մտնում են Գլխավոր Ասսամբլեայի նախագահը, նախագահի տեղակալները, գլխավոր կոմիտեների նախագահները, ովքեր ընտրվում են հինգ մայրցամաքների` Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Արևմտյան Եվրոպա (այդ թվում` Կանադան, Ավստրալիան և Նոր Զելանդիան) և Արևելյան Եվրոպայի աշխարհագրական արդար ներկայացուցչության սկզբունքով։ ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեայի Հատուկ նիստերը կարող են գումարվել ցանկացած հարցի շուրջ, ազգային անվտանգության խորհրդի պահանջով, 15 օրվա ընթացքում։ Մինչև 2006 թ. հրավիրվել են շուրջ 30 հատուկ նստաշրջաններ, որոնց մեծ մասը վերաբերում էին մարդու իրավունքներին, շրջակա միջավայրի պաշտպանության, թմրանյութերի դեմ պայքարի և այլ հարցերի։Արտակարգ հատուկ նիստեր կարող է գումարվել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կամ ՄԱԿ-ի անդամ-պետությունների մեծամասնության պահանջով` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պահանջով 24 ժամվա ընթացքում։


Միջազգային դատարան 

ՄԱԿ–ը կարևորագույն դերակատարում ունի ՄԱԿ–ի Միջազգային դատարանը, այն իր գործունեությունը սկսել է 1946 թվականից։ Դատարանը քննարկում է պետությունների միջև տարածքային, սահմանային և այլ բնույթի վեճերը, ռազմական ուժի ապօրինի կիրառման խնդիրները, խորհուրդներ տալիս ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, Գլխավոր ասամբլեային և ՄԱԿ–ի մյուս մարմիններին։ Դատական գործի կողմ կարող է հանդիսանալ միայն պետությունը. ֆիզիկական և իրավաբանական անձինք ՄԱԿ –ի Միջազգային դատարան դիմելու իրավունք չունեն։ Իր գործունեության ընթացքում դատարանը ոչ միայն էական ներդրում ունեցավ մի շարք իրավական սկզբունքների զարգացման գործում, այլև նպաստեց տարբեր պետությունների միջև եղած սուր վիճաբանությունների կարգավորմանը։


ՄԱԿ-ի ազդեցությունը Հայաստանում

Հայաստանը ՄԱԿ-ին անդամակցել է 1992 թ. մարտի 2-ին, և այդ տարի դեկտեմբերին Երևանում հիմնվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Հայաստանը ստորագրել և վավերացրել է միջազգային մի շարք պայմանագրեր:ՄԱԿ-ի հայաստանյան աշխատակազմը, որը գլխավորում է ՄԱԿ-ի մշտական համակարգողը, կազմված է 15 մասնագիտացված գործակալություններից, հիմնադրամներից և ծրագրերից։ՄԱԿ-ի համակարգն աջակցում է Հայաստանին՝ հասնելու ազգային զարգացման գերակայություններին և դիմակայելու մարդու իրավունքների ոլորտում մարտահրավերներին: 2012-2015 թթ. համար առկա է համագործակցության չորս առաջնահերթություն.

1) Կայուն աճ՝ նվազեցնելով անհավասարությունները և ընդլայնելով խոցելի խմբերի տնտեսական հնարավորությունները

2) Բարելավելով հաշվետվողականությունը, նպաստելով ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ընդյայնելով մարդկանց մասնակցությունը.

3) Բարելավել սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու որակը հատկապես խոցելի խմբերի համար.

Հայ դիցաբանություն

Հայ դիցաբանության աստվածներն են՝ Անահիտ (պտղաբերության և սիրո աստվածուհի), Արամազդ (աշխարհի ստեղծող և բոլոր աստվածների հայր), Արեգ-Միհր (արևի, արդարության աստված), Աստղիկ (գեղեցկության աստվածուհի), Վահագն (ռազմի, քաջության և կայծակի աստված), Նանե (մայրության, ռազմի և իմաստության աստվածուհի), Ծովինար(ջրի, ծովերի և անձրևի աստվածուհի): Տիր՝ համարվել է Արամազդի քարտուղարը, գրի ու գրականության, գիտության և արվեստի աստված:

    Դիցաբանությունն իմ կարծիքով տալիս է ավելի շատ տեղեկատվություն, քան՝ գիտելիք: Ինձ հետաքրքիր էր դիցաբանություն կարդալը, որովհետև այն ինչ չկա հիմա, ստանում ենք դիցաբանություն կարդալով:



среда, 2 декабря 2015 г.

Դարձվածքներ

Բաժակի  մրուրը  քամել-ծայրագույն  վշտեր  կրել,  տառապել, տանջվել
բախտը  գդալ  ջրի  հետ  կապել-բախտը  չնչին  բանի  հետ  կապել
բախտեբախտ  ընկնել-երկու  կամ  մի քանի անգամ  ամուսնանալ
բախտդ  սիրեմ- երբ մարդու բախտը միշտ բերում է
գազետ գցել-լրագրում տպագրել
Գաբրիելը քեզ տանի-անեծք՝մեռնես, պրծնենք քեզնից պրծնել
Աբրահամի գառ-հնազանդ,հեզ 
Ագին-տնկել մեռնել

Իմ կարծիքով դարձվածքները խոսքը ավելի գեղեցիկ են դարձնում, հիմնականում օգտագործում  են ավելի տարեց մարդիկ,ես երբևէ չեմ տեսել, որ երիտասարդները օգտագործեն դարձվաձքներ:Ես նույն պես այդքան չեմ օգտագործում դարձվածքներ:




Առաջադրանք



Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց' հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում,բանահյուսության մեջ,պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից'հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի'հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր),նոր հայերեն'աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը' բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը,Կորյունը,Մովսես Խորենացին,Եղիշեն, Եզնիկ Կողբացին Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:

Գրաբարի խոսակցական տարբերակը,ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով,հանգել է լեզվական նոր որակի'միջին հայերենի ,որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը,Կոստանդին,Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը, Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է'գրաբարից աշխարհաբար:

Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները'արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն ,երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի, հստակեցման,բառապաշարի հարստացման,անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:

Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման մշակման նորմավորման ավելի մեծ հնարավորություններ քան արևմտահայերենը,որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:

Ե'վ արևմտահայ,և'արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր,գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:

Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության,պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:




<< Մեր լեզուն մեր հայրենիքն է>>:

Ավետիք Իսահակյան




<<Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է>>:

Ջորջ Բայրոն,

անգլիացի բանաստեղծ




<<Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն>>:

Անտուան Մեյե

ֆրանսիացի հայագետ




<< Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն>>:

Մուշեղ Իշխան,

բանաստեղծ