Показаны сообщения с ярлыком Հայոց Պատմություն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հայոց Պատմություն. Показать все сообщения

воскресенье, 22 мая 2016 г.

Անդրանիկ Օզանյան


1.      Նախաբան. հայդուկային շարժում
2.      Նպատակ
3.      Կենսագրության
  .      Վերջաբան
6.      Օգտագործված է հիմնականում վիկիպեդիաից

Հայդուկային շարժումը

Կենսագրության

Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (փետրվարի 25, 1865 - օգոստոսի 31, 1927), հայ զորահրամանատար, պետական գործիչ ֆիդայապետ (հայդուկապետ)։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականին։ 1912-1913 Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

1907 թվականին Անդրանիկը անցնում է Բուլղարիա, նպատակ ունենալովթուրքական բռնակալության դեմ մղվող Հայ ազատագրական պայքարինմիացնել բուլղար ժողովրդի՝ նույն թշնամու դեմ մղվող պայքարին:Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»`ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդփորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմիժամանակ: Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով Անդրանիկըզբաղվում է Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Իրանում, Եգիպտոսում,Շվեյցարիայում, խոշոր աշխատանք է ծավալում զենք ու զինամթերք ձեռքբերելու համար:
1912-1913 թթ. բալկանյան ժողովուդների պատերազմի ժամանակ Անդրանիկըիր հայկական վաշտով բուլղարական բանակի կազմում հաղթում էթուրքական զորամասերին և գերի վերցնում Յավեր փաշային : 1913թ.հունվարի սկզբին հայկական վաշտը բուլղարական զորքերի կազմում մտնումէ Մարմարա ծովի եվրոպական ափ՝ Ռոդոսթո քաղաք: 1915-1918թթ.Անդրանիկը մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին, կռվելով կովկասյան ռազմաճակատում: Անդրանիկը պարգևատրվում է Գևորգյան բազմաթիվ շքանշաններով: Գեներալ- մայորի զիվորական կոչում ստացած Անդրանիկ Օզանյանը մեկնում է Էրզրում՝ հայկական զորամասերիուժերով Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Դա այնշրջանն էր, երբ Հայաստանում իշխանության գլուխ անցան դաշնակները, 1918թ. հունիսի 4-ին Բաթումում Թուրքիայի հետ կնքած պայմանագրիհամաձայն, պատրաստվում էին ցրել հայկական ջոկատները ևմասնավորապես Անդրանիկի ջոկատը: Նա հրաժարվում է կատարել Բաթումիպայմանագրի պահանջները և անցնում Նախիջևան: Անդրանիկը հակվում էրդեպի Խորհրդային Ռուսաստանը:
Կանխատեսելով Բաքվում խորհրդային զորքերի և Անդրանիկի զորամասերիմիցման վտանգը, դեռևս 1918թ. հուիսին Էնվեր փաշան  խուճապահարհրամայում է թուրքական զորքերին. «Հանուն օսմանյան արդար կայսությանոտքի հանեցեք զենքի ընդունակ բոլոր իսլամներին՝ Կովկասում մեր կարգերըհաստատելու համար»:
1919թ. հալածվելով բազմաթիվ թշնամիներից, Անդրանիկը անցնում է արտասահման, այնտեղից շարունակելու իր պայքարը ազատ ու անկախ Հայաստանի համար: Անդրանիկը վախճանվեց հեռու Ամերիկայում, ուր նա հայտնվել էր տակավին 1919թ.: Մեռնելուց առաջ պատգամել է` իր աճյունը տեղափոխել հայրենիք ու հանձնել մայր հողին: Ժամանակի, բարդ քաղաքական հանգամանքների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել մեծ զորավարի վերջին ցանկությունը: Նրա դին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքից տեղափոխվեց Ֆրանսիա ու թաղվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Այսօր այդ գերեզմանատունը ուխտատեղի է համայն հայության համար, իսկ զորավարի պատգամը դեռ սպասում է իր իրականացմանը:
Հայ ժողովուրդը երգեր է հորինել Անդրանիկի մասին, նրա անունը դասել է Վարդան Մամիկոնյանի և Դավիթ Բեկի անունների շարքում, նրա կերպարի մեջ տեսնելով իր առասպելական հերոս Սասունցի Դավթի գծերը:


Վերջաբան
նրան եղել են  հերոսներ: Մենք նրանցից ոչ մեկին չպետք է կյանքում մոռանանք, որովհետև նրանք իսկական հերոսներ են: Ես հպարտ եմ որ ունեմ նրանց նման  ազգասեր հերոսներ:






Անին զարգացել է Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է: Երկյուղելով բյուզանդական բանակի ներխուժումից՝ թուլակամ և անժառանգ Հովհաննես-Սմբատը 1023 թ-ին Անին մերձակայքով կտակել է Բյուզանդիային:
Աշոտ Դ-ի (1040 թ.) և Հովհաննես-Սմբատի (1041 թ.) մահից հետո, երբ Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսն ու Վեստ Սարգիս իշխանը բյուզանդական արքունիքի հարկադրանքով փորձել են հանձնել Անին, հանդիպել են հայրենասեր ուժերի հուժկու դիմադրությանը: Սպարապետ Վահրամ Պահլավունու ջանքերով 1043 թ-ին Հայոց թագավոր է հռչակվել Աշոտ Դ-ի որդին՝ Գագիկ Բ-ն: 1043–44 թթ-ին բյուզանդական զորքերը քանիցս պաշարել են Անին, սակայն հայկական զորքերի և աշխարհազորի դիմադրության շնորհիվ Անին մնացել է անառիկ: Գագիկ Բ-ի ձերբակալումից և Վահրամ Պավլավունու զոհվելուց հետո բյուզանդացիները 1045 թ-ին նվաճել են քաղաքը: 1064 թ-ին Անին գրավել են սելջուկյան թուրքերը: 1072–1199 թթ-ին Շադդադյան ամիրայության տիրապետության (ընդմիջումներով) օրոք քաղաքը կորցրել է արհեստների ու առևտրի կենտրոնի նշանակությունը:
1119 թ-ին Անին ազատագրել են Զաքարյանները և դարձրել իրենց իշխանապետության կենտրոնը: Պատմիչներն այդ ժամանակաշրջանի Անին հիշատակում են «մեծ», «տիեզերական», «քաղաքամայր» և այլ անուններով: Քաղաքը կառավարել է ավագների խորհուրդը՝ քաղաքապետի գլխավորությամբ: Անին արհեստագործության խոշոր կենտրոն էր, որտեղ աննախադեպ զարգացման են հասել մետաղագործությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պղնձագործությունը, մանածագործությունը, որմնադրությունը, քարգործությունը և այլ արհեստներ:
1236 թ-ին մոնղոլները գրավեցին Անին: Անեցիների 1249 և 1260 թթ-ի ապստամբությունները դաժանորեն ճնշվել են: XIII–XIV դարերում` մոնղոլների, հետագայում թուրքական ցեղերի ճնշման և ծանր հարկերի հետևանքով անեցիներն ստիպված էին մեծ խմբերով գաղթել Վրաստան, Հարավային Ռուսաստան (Աստրախան, Ղրիմի քաղաքներ), ավելի ուշ՝ Ղրիմից Կոստանդնուպոլիս, Գալիցիա ու Լեհաստան, Դոն գետի ափին հիմնել են Նոր Նախիջևան քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): XIV դարի 60-ական թվականներին Անին ավերել են մոնղոլ-թաթարական ցեղերը, XVI–XVIII դարերում ամբողջովին ամայացել է: 1878 թ-ին Անին անցել է Ռուսաստանին, 1920 թ-ին՝ հանձնվել Թուրքիային:
Տարբերակում են Անիի քաղաքաշինության պատմության Կամսարականների (IV–VII դարեր), Բագրատունիների (X–XI դարեր), Շադդադյանների (1072–1199 թթ.՝ ընդհատումներով) և Զաքարյանների (XIII դարի 1-ին կես) շրջաններ: Կամսարականների շրջանից պահպանվել են V դարի ամրոցի որձաքարերով կառուցված պարսպի մնացորդները, VII դարի թաղածածկ «պալատական» եկեղեցին և կրկնահարկ մատուռ-տապանատունը: Աշոտ Գ Ողորմածի կառուցած Աշոտաշեն պարիսպներն ամփոփել են ներքնաբերդը և քաղաքը: Սմբատ Բ-ն 989 թ-ին կառուցել է քաղաքի Սմբատաշեն պարիսպները, որոնք տեղ-տեղ զարդարված են բարձրաքանդակներով, խաչքարերով ու արձանագրություններով:
Անիի մատույցներում եղել են պաշտպանական ամրոցներ (Տիգնիս, Մաղասաբերդ), կառուցվել մեծաթռիչք քարե կամուրջներ, որոնք բացառիկ էին միջնադարում: Միջնաբերդի բարձրադիր մասում տեղադրված էր արքունի պալատը, որի դահլիճներից պահպանվել է երկար միջանցքը (50 մ): X դարի վերջին Կամսարականների ամրոցը համալրվել է պալատական շենքերով, դարձել նորակառույց Անիի միջնաբերդը:


Անին եղել է քաղաքային ճարտարապետության զարգացման նշանավոր կենտրոն: Անիի ճարտարապետության դպրոցը, ձևավորվելով X դարում, որոշակի հետք է թողել նաև եվրոպական և այլ երկրների ճարտարապետության վրա: X դարի վերջին – XI դարի սկզբին ճարտարապետ Տրդատը կառուցել է Մայր տաճարը և Գագկաշենը, որտեղ նրա մշակած սկզբունքները պահպանվել և կիրառվել են նաև XII–XIV դարերում: Անիում կառուցվել են նաև Պարոնի, Սարգսի պալատները, Բախտաղեկի, Տիգրան Հոնենցի, Աղջկաբերդի Փրկչի, Հովվի, Սբ Առաքելոց, Աբուղամրենց Սբ Գրիգոր և այլ եկեղեցիներ:
IX–XIII դարերում Անին նաև գիտության կենտրոն էր՝ բազմաթիվ դպրոցներով, գրչատներով: Անիի հռչակավոր բարձրագույն դպրոցում (XI–XIII դարեր) տարբեր ժամանակներում դասավանդել են Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Սարկավագը, Մխիթար Անեցին և ուրիշներ: Անիի մանրանկարչության դպրոցը գործել է մշակութային աշխույժ միջավայրում. այստեղ գրվել և ընդօրինակվել են ձեռագիր մատյաններ: Մանրանկարչությունն Անիում վերելք է ապրել XIII դարի 1-ին տասնամյակներին: Մեզ են հասել Հովհաննեսի 3 ձեռագրերը, Մարգարեի նկարազարդած «Հաղպատի Ավետարանը» (1211 թ.), գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցու «Բագնայրի Ավետարանը» (1232 թ.) և այլն:
Անիի մանրանկարչության դպրոցի նշանավոր ձեռագրերից է Աբաս նկարչի հայտնի մատյանը, որի խորանների հեղինակը Իգնատիոսն է: 1298 թ-ին ձեռագիր է ընդօրինակել և ծաղկել Եղբայրիկը, տերունական և ավետարանիչների պատկերները նկարել է Խաչատուրը: Անիից մեզ հասած վերջին ձեռագիրը XV դարի սկզբին գրել է քաղաքի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկը: Անիի հաճախակի ավերումների և անեցիների արտագաղթի հետևանքով բազմաթիվ ձեռագրեր կորել են, սակայն պահպանված փոքրաթիվ մատյաններն անգամ վկայում են բարձր զարգացման հասած մանրանկարչության դպրոցի և մշակույթի մասին:

V-IX դդ. Միջնադարյան հայ մշակույթը


Հայաստանի յուրահատկությունը բաղկացած է երեք հատկանիշներից: Դրանք են` լեռնային բնության անկրկնելի գեղեցկությունը, հնագույն քրիստոնեական ժառանգությունը, որը Հայաստանը ընդունել է առաջիններից մեկը աշխարհում և նրա յուրահատուկ ազգային կուլտուրան: Դա Հայաստանի գլխավոր հարստությունն է, որը նա կարողացել է պահպանել իր ամբողջ դրամատիկ պատմության ընթացքում: Մ. թ. ա. VI դարից սկսած հին Հայաստանում զարգացել է լեզվական, իսկ IV դարասկզբից հայկական քրիստոնեական ճարտարագիտությունը:
Ամենահիշարժան հուշարձաններից է համարվում մ. թ. 70-ական թվ. կառուցված Գառնիի տաճարը: Միջին դարերի ամենահայտնի հայկական հուշարձաններից է Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 641-661 թթ.: Հայկական յուրահատուկ գրավականությունը սկսեց զարգանալ 406 թ., երբ մեծանուն գիտնական Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայկական այբուբենը: V-րդ դարից մեծ զարգացում է ապրում հայկական պատմագրությունը: Հայկական գրականության առաջին ինքնատիպ հուշարձան է համարվում 440-ական թվ. գրված «Մաշտոցի կյանքը» գրառումը: Այդ հարյուրամյակում ծաղկում է ապրում նաև հոգևոր գրականությունը: VII-րդ դարի վերջերից պահպանվել են ժողովրդական պոեզիայի նմուշներ:
V-VI դարերում են ստեղծվել առաջին հոգևոր երգերը, որոնց հեղինակներն են եղել` Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևը, Յոհան Մանդակունին, Ստեփանոս Սյունեցին և ուրիշներ:
Սկզբնական հասարակ ձևի պրոֆեսիոնալ մոնոտոն երեժշտությունը ստեղծվել է լեզվական կուլտի երաժշտական հիմքի վրա: Հետագայում տարածվեցին կցորդները, որոնք հոտո դարձան շարականներ: Հայկական հոգևոր երաժշտությունը փոխառվում էր գյուղական երգերից: Առաջին շարականները, որոնք ստեղծվեցին V-րդ դարում աչքի էին ընկնում բովանդակության պարզությամբ: Նրանց երաժշտությունը և տեքստը հասարակ են: Հետագայում ստեղծվեցին ավելի բարդ բովանդակությամբ և ռիթմով շարականներ: VII դարում Բարսեղ Տչոն ստեղծեց շարականների առաջին հավաքածուն «Չոնընտիր շարականոց»: VII դ. հիմնադիրներից հայտնի է նաև կաթողիկոս Սահակ Ձորապորեցին: Շարականների երկրորդ հավաքածուն կազմել է Ստեփանոս Սյունեցին VIII-րդ դարի առաջին կեսին: Նա եկեղեցական երաժշտության մեջ ներդրեց քանոնը: Հայկական երաժշտության պատմության մեջ նոր հայտնագործություն հանդիսացավ խազերի ստեղծումը, որի հիմնումը կապվում են Սյունեցու անվան հետ: Խազերով ձեռագրի հնագույն աշխատությունը պատկանում է IX-րդ դարին: Ընդհանուր առմամբ աշխարհում պահպանվել են 2000 ձեռագիր խազեր: Հին Հայաստանի երաժշտական բարձր կուլտուրայի մասին վկայում են Դավիթ Անհաղթի (V-VIդդ.), Դավիթ Քերականի (VIդ.), Ստեփանոս Սյունեցի և այլոց աշխատությունները, որոնք վերաբերում են երաժշտական էսթետիկայի, հարմոնիայի, ձայնային կատարելության հարցերին:
6-րդ դարի ամենանշանավոր պատմական աշխատությունը համարվում է Աթանաս Տարոնեցու «Պատմագրությունը»: Պետրոս Սյունեցին զարգացնում է եկեղեցական պոեզիայի ավանդույթները: Հենց այդ դարաշրջանում էր ապրում խոշոր վաղմիջնադարյան հայ փիլիսոփա Դավիթ Անհաղթը, ում ստեղծագործությունները հռետորական արվեստի լավագույն նմուշներից են: 6-րդ դարից պահպանվել է աստվածաբանական ժողովածու, որում հավաքված են հայ հին հեղինակներ Հովհաննես Գաբելեանցու, Մովսես Ելվարդեցու, Գրիգոր Քերթողի և այլնի գրվածքները: 
7-րդ դարը դառնում է հայ պատմագրության նոր դարաշրջանը: Ստեղծվում է Սեբեոսի պատմական հիմնական աշխատությունը` «Հերակլ կայսրի պատմությունները», ՀովհանՄամիկոնյանը գրում է «Տարոնի պատմությունը»: Այս աշխատությունները պատմական կարևոր աղբյուրներ են ոչ միայն Հայաստանի պատմության համար: Ուշագրավ է նաև այն փաստը, որ առաջինը Սեբեոսի մոտ է առաջանում Խոսրովի և Շիրինի մասին սյուժեն: Զարգանում է նաև գեղարվեստական գրականությունը: 6-7դ.դ. Վրթանես Քերթողը գրում է«Պատկերամարտության մասին» գիտական շարադրությունը: 7-րդ դարում է ապրել ԱնանիաՇիրակացին, ով գիտության ու փիլիսոփայության տարբեր ոլորտներում բազմաթիվստեղծագործությունների հեղինակ է:
8-րդ դարի առավել նշանակալից ստեղծագործություն է Ղևոնդի «Խալիֆաների պատմությունը»աշխատությունը, որը հեղինակը ավարտում է մոտ 790թվ.: 9-րդ դարի վերջում և 10-րդ դարի սկզբում Թովմա Արծրունին ստեղծում է իր հայտնի «Արծրունիների տան պատմությունը»`ներդնելով Հայաստանի ողջ պատմությունը: Դարաշրջանի առավել հայտնի գրողներից էին Ամամ Արավելցին և Վարդան Անեցին:
Ճորտատիրական կարգերի հաստատումից հետո ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը Հայաստանում նոր փուլ թևակոխեցին: Հին հայկական քաղաքները տնտեսական վայրէջք էին ապրել, իրենց նշանակությունը պահպանել էին միայն Արտաշատն ու Տիգրանակերտը: Պատմական բեմ բարձրացան Դվինն ու Կարինը (Էրզրում): Արշակավան քաղաքի կառուցումը, որը սկսվել էր Հայաստանի հզոր թագավոր Արշակ II-ի օրոք, դեռ ամբողջությամբ չէր ավարտվել: Քրիստոնեությունը մարմնավորվել էր կրոնական կառույցների ճարտարապետական նոր կյանքի մեջ, որը նախևառաջ սնուցվում էր նախկին, անտիկ ճարտարապետության ավանդույթներով:
4-5 դ.դ. եկեղեցիները հիմնականում բազիլիկաներ են (շենքի տիպ, որի ներսը երկայնակի բաժանված է երկու սյունաշարով): Դրանցից են` Քասաղ – 4-5դ.դ., Աշտարակ – 5դ., Եղվարդ – 5դ.: Հայկական ճարտարապետության որոշ բազիլիկաներ համապատասխանում են բազիլիկային եկեղեցիների «արևելյան տիպին»: Պահպանվել ու առավել հայտնի են Կարնուտի (5դ.), Գառնու (4դ.), Զովունու (5դ.), Դվինի (553-557), Լեռնակերտի (4-5դ.դ.) և այլն բազիլիկաները:  
5-րդ դարից բազիլիկաները սկսում են փոխարինվել գմբեթավոր եկեղեցիներով` զանազան ճարտարապետական արտահայտչությամբ: Դրանցից գմբեթավոր սրահները (Պտղնիի, Արուչավանքի), գմբեթավոր բազիլիկաները ու նաև եռաբսիդ գմբեթավոր բազիլիկաները սկիզբ են դնում եռանավ բազիլիկաների: Առավել բազմազան են 6-7դ.դ. խաչաձև, կենտրոնաձիգ գմբեթ ունեցող եկեղեցիները, երբ հայկական ճարտարապետությունը ձգտում էր ներքին տարածության ամբողջականության: Տվյալ ճարտարապետական գաղափարը զարգացավ 588-597թ.թ. և հասնում է դասական կատարելության սբ. Հռիփսիմե ու նմանատիպ եկեղեցիների կառուցումներում: Դրանցում գերագույն պարզությամբ ու ճշգրտությամբ լուծված են ճարտարապետական հատակագծի հեռանկարային ձևերի, ճարտարապետական գաղափարների միասնության փոխկապակցման խնդիրները: Մաստարան (5-6դ.դ.), Արթիկը (7դ.), Ոսկեպարը (6-7դ.դ.), Բագարանի Ս. Թադևոսը (624-631թ.թ.) ներկայացնում են քառաբսիդ, խաչաձև, կենտրոնաձիգ գմբեթավոր եկեղեցիների տեսակը:
Նոր տեսակի քրիստոնեական եկեղեցիներ կառուցելու ձգտումը նպաստում է 7-րդ դարի հայ ճարտարապետական գլուխգործոցի` Զվարթնոցի երևան գալուն (641-652թ.թ.): Զվարթնոցը առանձնանում է նաև ճարտարապետական կառույցի դեկորատիվ սկուզբունքներով: 7-րդ դարի հայ ճարտարապետության առաջնահերթ հուշարձանների շարքում են Արուչավանքը, որտեղ որոշ ժամանակ գտնվում էր հայկական գահը: Եկեղեցում պահպանվել են հին որմնանկարների  հետքերը: 6-րդ դարի վերջին և 7-րդ դարի սկզբին կառուցվել է հայ վաղ միջնադարի կատարելագործված հուշարձաններից մեկը` Մաստարայի եկեղեցին: Մաստարան լայն գմբեթով եկեղեցի է, ունի ընդգծված քանդակագործական արտահայտչություն:

Դավիթ Բեկ

Դավիթ Բեկ (ծննդյան թ. անհայտ– 1728), հայ զորավար, իրանական խաների ևթուրքական նվաճողների դեմ Սյունիքի գյուղացիական ազատագրական շարժմանառաջնորդ:

Պատմական ակնարկ

Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաներիբռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էրորոնում ապստամբական շարժման մեջ։ 1720-ական թթ. հայ ազատագրականշարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողությանմեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրուծրագիրը։ : Սյունիքում հայ ազատագրական ուժերը, սակայն, անհրաժեշտ չափովհամախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները հզոր էին: Շարժմանառավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրականշարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները.հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանիմայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերինառանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը,ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ Այդանհավասարակշռությունը հաղթահարելու, վրաց ազատագրական ուժերի հետկապեր հաստատելու նպատակով Սյունիքից Վրաստան է մեկնում հայ առևտրականՍտեփանոս Շահումյանը:1722–ին Ղափանի ավագների անունից նա դիմեց Վրացթագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավորզորականներից (30 կտրիճներ) ուղարկել Կապան ՝ ժողովրդի զինված շարժումըգլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ ԹիֆլիսիցԴավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք:

Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինվածուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր ևռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ,առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը,Թորոսը և ուրիշներ: 
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ:Այդ հաղթանակը մեծացրեց Դավիթ Բեկի հեղինակությունը: Այս ամենից հետո նա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ),Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: Առաջինհաղթական մարտը տեղի ունեցավ 1722թ. աշնանը ջևանշիր կոչվող քոչվոր ցեղի դեմ:Հատկապես կարևոր էր մահմեդականություն ընդունած մելիք Բաղրին պատկանող՝ Տաթևիմոտ գտնվող ամրոցի գրավումը: Դավիթ Բեկը մելիք Բաղրին ձերբակալելով՝ բերում է Շնհեր ևհրամայում տասներկու օր եկեղեցում բոլորի ներկայությամբ բարձր ձայնով ասել. «Լո՛ւյսԼուսավորչի հավատին, վայ ուրացողին»: Այնուհետև Դավիթ Բեկը հրամայում է կտրել նրագլուխը, իսկ ինքը գալիս և բնակվում է  Տաթևում: Սյունիքի ազատագրական շարժման դեմհանդես եկան ու Կապանի ապստամբների վրա հարձակվեցին շրջակա մահմեդականտիրակալները: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ, որտեղ հայզորականները վճռական հաղթանակ տարան:
1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար ԱվանՅուզբաշու զորամասի (2 հազար մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի,Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ: Հայկական զորքերը ՄխիթարՍպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ գրավեցին նաև Զևայի անառիկ բերդը՝ջախջախելով տեղի մոտ 4000-անոց կայազորը: Հաջորդ կարևոր հենակետը Որոտան բերդն էր, որի գրավման համար հայկական զորքերը մեծջանքեր էին գործադրել: Հակառակորդին հաջողվել էր հետ մղել հայկական զորքերի չորսգրոհները: Հերթական գրոհի ժամանակ հայերին հաջողվում է անցք փորել պատի մեջ և,ներթափանցելով բերդ, գրավել այն: Թուրքական բանակները Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք ևԱտրպատական:: և, Դավիթ Բեկը Սյունիքում ստեղծել է հայկական անկախիշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրազորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդականհրոսակներից: 
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել ենդեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկականիշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդականիշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: ԴավիթԲեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերըպաշարել են Հալիձորը: Հայկական ուժերին հաջողվում էր հետ մղել թշնամու համառգրոհները: Հակառակորդը կրկին ծավալուն գրոհ կազմակերպեց պաշարման մեջ գտնվողՀալիձորի վրա: Թուրքական զորքերը, աստիճաններ մոտեցնելով բերդի պարիսպներին,փորձեցին բարձրանալ պարիսպների վրա: Յոթ օր շարունակ պաշարման մեջ գտնվող հայռազմիկները մեծ քանակությամբ թուրքական զինվորների ցած գլորեցին պարիսպներից: Բերդիհրամանատարությունը որոշեց ճեղքել պաշարումը, դուրս գալ շրջափակումից և անցնելհակահարձակման: Մխիթարն ու Տեր-Ավետիսը դիմեցին հայ զինվորներին. «Արիացեք, միերկնչեք, հետևեցեք մեզ, եթե հասել է մեր վախճանը՝ քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համարավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ, մեր աչքերի առաջ տեսնելմեր ընտանիքների ու բարեկամների մահը»: Նրանց հետևեցին երեք հարյուր զինվածներ:Պաշարվածներն, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվեցին թշնամու վրա:Խուճապի մատնված թշնամու զորքերը, մեծ կորուստներ տալով, դիմեցին փախուստի: Այդ օրնօսմանցիների բանակից ընկավ տասներեք հազար զինվոր, իսկ հայ զինվորներից՝ շատ քչերը:Թշնամուց խլվեց հարյուր քառասունութ դրոշ և նրանց բանակի ամբողջ կողոպուտն ուունեցվածքը: Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ տարած հաղթանակներիցամենախոշորն ու նշանավորն էր: Բարձրացավ հայկական զորքերի մարտական ոգին, նրանքսկսեցին Կապանն արագորեն մաքրել թուրքական զորքերից: Օսմանյան բանակը,նահանջելով, կենտրոնացավ Մեղրիում: Հայկական զորքերը Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի հրամանատարությամբ հարձակման անցան Մեղրիի վրա: Մեղրեցիներիցբաղկացած մի ջոկատի հաջողվեց աննկատ թափանցել Մեղրի: Այն ժամանակ, երբ թուրքերըշարժվում էին դեպի Փոքր թաղ՝ դիմագրավելու հայերի գրոհին, Մխիթար Սպարապետի և Տեր-Ավետիսի ջոկատը թիկունքից գրոհում է թշնամու վրա: Անակնկալի գալով՝ թուրքերըշարժվում են դեպի Մեղրիի կիրճը, որի ելքը նախօրոք գրավել էին հայերը: Թուրքերընախընտրեցին շարժվել դեպի Արաքս և անցնել գետը: Հետապնդելով թշնամուն՝ հայկականզորքերը ազատագրեցին Մեղրին և հակառակորդի դեմ լիակատար հաղթանակ տարան:Հալիձորի և Մեղրիի հաղթանակները ոգևորություն առաջացրեցին հայկական զորքերի մեջ: Հայ-պարսկական ռազմական համագործակցությունը Թուրքական բանակների դեմ պայքարիհաջողությունը ամրապնդելու նպատակով Դավիթ Բեկը պատվիրակություն է ուղարկումպարսից շահ Պարսից շահ Թահմազի մոտ՝ համագործակցության առաջարկությամբ: Դրան իպատասխան ստացվում է շահի լիակատար հավանությունը: Նա հատուկ հրովարտակովճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, նրան իրավունք վերապահում դրամ հատելու: Շահըիր շրջաբերականում կոչ էր անում շրջակա պարսկական կառավարիչներին՝ ճանաչել ևհամաձայնեցված գործել Դավիթ Բեկի հետ: Ավելին, շահի հրամանով թուրքականարշավանքին դիմագրավելու համար պարսիկ կառավարիչները պարտավոր էին զինվածօժանդակություն ցուցաբերել Դավիթ Բեկին ու հայկական իշխանությանը: Մխիթար Սպարապետ: Ապստամբության ավարտը 1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար: Այդթվականին մահացավ Դավիթ Բեկը: Կապանի զինվորական հրամանատարություննամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարըթուրք զավթիչների դեմ: Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքիվրա: Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջտեղի ունեցավ պառակտում: Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, ՄխիթարՍպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկՏեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին: Մխիթար Սպարապետը ստիպվածէր գիշերով հեռանալ բերդից: Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղմնացած հայ բնակչությանը: Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջևհակասությունները խորացան: Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկականուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայնապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել:
1730
թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալուճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց: Սյունիքի ազատագրականպայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել:
Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդիինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերինկատմամբ: Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվինստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ուինքնիշխանությունը: Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ: Այնոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերինկատմամբ:
Գրականություն
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանիհամանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ.,Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:
Հալիձոր
Հալիձորի բերդը գտնվում է Կապանի մոտակայքում։ Կառուցվել է XVIIդ. սռաջին կեսին՝ որպեսկուսանաց անապատ:
XVIII դարում իր անառիկ դիրքի շնորհիվ դարձել է Դավիթ Բեկի ազատագրականպայքարի գլխավոր ամրոցը և Սյունիքի հայկական իշխանության կենտրոնը։Գտնվում է Ողջի գետի ափին։ Պարիսպները հատակագծում ունեն տեղանքից բխողանկանոն քառանկյան ձև։ Միակ, կլոր բուրգը ամրոցի հարավ-արևմտյան անկյունումէ։ Մուտքերը երկուսն են՝ հարավային և արևմտյան պարիսպներում։ Ամրոցիանսամբլում իր տեղադրությամբ և չափերով գերիշխողը եկեղեցին է՝ կառուցվածանմշակ բազալտի խոշոր քարերի կրաշաղախով։ Ունի թաղածածկ դահլիճիհորինվածք, բեմի երկու կողմերում՝ զույգ ավանդատներ։ Եկեղեցուն հյուսիսից ևհարավից կից թաղածածկ երկհարկ շինությունները գավթի դեր են կատարել, իսկտանիքներից գնդակոծել են գրոհող թշնամուն։ Հալիձորի բերդի պաշտպանականհաջող համակարգը և անառիկ դիրքը հնարավորություն են տվել այստեղպատսպարված Դավիթ Բեկին իր փոքրաթիվ զինակիցներով դիմադրել թուրքականբանակի պաշարմանը: