среда, 2 декабря 2015 г.

Առաջադրանք



Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց' հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում,բանահյուսության մեջ,պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից'հայոց գրերի գյուտից անմիջապես հետո:

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի'հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր),նոր հայերեն'աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը): Գրաբարին զուգահեռ գոյություն է ունեցել նաև խոսակցականը' բարբառային որոշ երանգավորումներով: Գրաբարով գրել և օտար լեզուներից թարգմանել են Մեսրոպ Մաշտոցը,Կորյունը,Մովսես Խորենացին,Եղիշեն, Եզնիկ Կողբացին Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին և ուրիշներ: Մատենադարանում պահվող ավելի քան 17 հզ. հայերեն ձեռագրերի մեծ մասը գրաբար է:

Գրաբարի խոսակցական տարբերակը,ժամանակի ընթացքում արմատապես փոփոխվելով,հանգել է լեզվական նոր որակի'միջին հայերենի ,որն ունեցել է պետական լեզվի կարգավիճակ և գործառնության լայն շրջանակներ: Հին և միջին հայերենները զգալի տարբերություններ ունեն լեզվական կառուցվածքի բոլոր մակարդակներում: Միջին հայերենով են գրել նշանավոր բանաստեղծներ Ֆրիկը,Կոստանդին,Երզնկացին, Հովհաննես Թլկատինցին, Մկրտիչ Նաղաշը, Նահապետ Քուչակը և ուրիշներ: Միջին հայերենը զարգացման անցումային օղակ է'գրաբարից աշխարհաբար:

Աշխարհաբարը ձևավորվել է 2 խոշոր բարբառային միավորումների (արևմտահայ և արևելահայ), մասնավորապես Կոստանդնուպոլսի և Արարատյան բարբառների հիմքի վրա: XVII դարից կազմավորվել են 2 խոշոր տարբերակները'արևմտահայերենը և արևելահայերենը: XIX դարի կեսին այս լեզուներն անկախ գրական լեզուներ էին: Արևմտահայերենի և արևելահայերենի տարբերությունները մեծ չեն ,երկուսն էլ հավասարապես գեղեցիկ են և լրացնում են միմյանց: Այս լեզուները զարգացել են հետագա գրական մշակման, քերականական կառուցվածքի, հստակեցման,բառապաշարի հարստացման,անհարկի օտարաբանություններից մաքրման ճանապարհով:

Արդի գրական արևելահայերենը, պետական լեզվի կարգավիճակի շնորհիվ, ունի հետագա զարգացման մշակման նորմավորման ավելի մեծ հնարավորություններ քան արևմտահայերենը,որը սփյուռքահայության հաղորդակցման լեզուն է:

Ե'վ արևմտահայ,և'արևելահայ գրական լեզուներով ստեղծվել և ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր,գիտական աշխատություններ, լույս են տեսնում գրքեր, թերթեր, ամսագրեր:

Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության,պահպանման ու հարատևման միակ գրավականն է: Ուստի պետք է սիրով ու երկյուղածությամբ վերաբերվել նրան:




<< Մեր լեզուն մեր հայրենիքն է>>:

Ավետիք Իսահակյան




<<Աստծու հետ խոսելու միակ լեզուն հայերենն է>>:

Ջորջ Բայրոն,

անգլիացի բանաստեղծ




<<Ոչ մի ազգ գոյության իր կամքն ավելի ուժեղ չի արտահայտել երկու հազար տարվա ընթացքում որքան հայ ազգը: Ոչ մի ազգ ավելի համառությամբ չի պահպանել և ավելի խնամքով չի մշակել իր սեփական լեզուն>>:

Անտուան Մեյե

ֆրանսիացի հայագետ




<< Հայ լեզուն տունն է հայուն աշխարհիս չորս ծագերուն>>:

Մուշեղ Իշխան,

բանաստեղծ

Комментариев нет:

Отправить комментарий