понедельник, 7 декабря 2015 г.

Էկոլոգիա. առաջադրանք

Առաջադրանք. 

1 Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները:
 
Էկոհամակարգը դա կենսաբանական համակարգ է, որը կազմված է կենդանի օրգանիզմներից    նրանց բնակության միջավայրից էներգիայի և նյութի փոխանակություն է իրականանում նրանց միջև։Էկոհամակարգը դա Էկոլոգիայի հիմնական հասկացություններից է։ Այն օրինակ է հանդիսանում ջրավազանում
ապրող բույսերի ձկների, անողնաշարավորների, միկրոօրգանիզմների հետ, որոնք կազմում են համակարգի բաղադրամասը կենսացենոզը։Էկոհամակարգի կարևորագույն հատկությունն է օրգանական նյութ ստեղծելու, էներգիա միացնելու և անջատելու, նյութերի շրջապտույտ իրականացնելու հատկությունը: Էկոհամակարգերը ձևավորվում են ժամանակի ընթացքում և այդ հատկությունները լիարժեք են արդեն ձևավորված էկոհամակարգում:
 
2.   Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչառանձնահատկություն ունենք նրանք:
Մեզ շրջապատող էկոհամակարգերից են՝ անտառները,  ծովերը, լճերը, գետերը, դրանք էկոհամակարգերի որոշակի տեսակներ են: Յուրաքանչյուր էկոհամակարգ ունի իր առանձնահատկությունը: Էկոլոգիական համակարգի մեկ այլ օրինակ է ` սաղարթախիտ անտառը:    Անտառները արտադրում են թթվածին, որը որը բավականին անհրաժեշտն է մարդու կյանքի համար:Գետերը և լճերը ջրի աղբյուր են, իսկ ջուրը ամենապահանջված ռեսուրսն է աշխարհում եթե չլինի ջուր ապա չի լինի կյանք երկրի երեսին:
  3.   Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
Մարդը էկոհամակարգերի վրա ազդում է իհարկե բացասաբար, քանի որ մարդու գործունեության հետևանքով է, որ տուժել են էկոհամակարգերի աղտոտումը օրինակ   Լճերի չորացումը,ծառերի հատումը և այլ լիք օրինակներ:
Բացի այդ, այստեսակ համակարգերն, անընդունակ լինելով ինքնավերականգնվել ու ինքնակարգավորվել, չեն կարող գոյատևել առանց մարդու միջամտության ու վերահսկողության:Սակայն այս ամենից բացի մարդը նաև մեծ վնասներ է պատճառում էկոհամակգին, որոնք մեծ մասամբ դառնում են էկոլոգիական աղետների պատճառ:
 
  4.   Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասիԷներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը:
 
 
Էկոհամակարգի գոյության և նրանում տարբեր գործընթացներին աջակցելու համար էներգիայի միակ աղբյուրը պրոդուցենտներն են, որոնք յուրացնում են արևի էներգիան 0.1 – 1 տոկոս: Ավտրոտրոֆները իրենցից ներկայացնում են էկոհամակարգի տրոֆիկական մակարդակը։Էկոհամակարգի հետագա տրոֆիկական մակադակը ձևավորվում էկոնսումենտների հաշվին և ավարտվում է ռեդուցենտներով, որոնք ոչ կենդանի օրգանական նյութը վերափոխում են բյուրեղային վիճակի, որը կարող է
ռեդուցենտները, որոնք օրգանական նյութները բյուրեղային վիճակի են բերում, այսինքն այն ձևի, որը կորղ է յուրացվել ավտոտրոֆների կողմից: Էներգիայի հոսքի նվազումը կարող է հանգեցնել այս շրջապտույտի խախտմանը:
 ֆոսֆորի կենսաբանական ու կենսաքիմիական դերը կենդանի բջջի կանքում: Առանց ֆոսֆորի հնարավոր չի սպիտակուցների սինթեզը: Այն մտնում է ուղեղի, կմախքի հյուսվածքների, խեցիների կազմի մեջ:

Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիներիու բույսերի մեջ ընթացող նյութերի փոխանակության հետ: Շրջանառության ընթացքում ֆոսֆորը հիմնականում կուտակվում է լճերում, ծովերում ու գետաբերաններում: Ջրում, ապարների լվացման ու լուծման արդյունքում, անօրգանական ֆոսֆորը մտնում է շրջանառության մեջ: Անցնելով ցամաքային էկոհամակարգ` հող, անօրգանական ֆոսֆորը  կլանվում է բույսերի կողմից և, սննդայինշղթայի մասը դառնալով, փոխանցվում է էկոհամակարգի մյուս օրգանիզմներին: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմության մեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր:   Բացիայդ կխախտվեն դրանց շրջանառությունները էկոհամակարգում:

Комментариев нет:

Отправить комментарий