воскресенье, 22 мая 2016 г.

Անդրանիկ Օզանյան


1.      Նախաբան. հայդուկային շարժում
2.      Նպատակ
3.      Կենսագրության
  .      Վերջաբան
6.      Օգտագործված է հիմնականում վիկիպեդիաից

Հայդուկային շարժումը

Կենսագրության

Անդրանիկ Թորոսի Օզանյան կամ Զորավար Անդրանիկ, Անդրանիկ Փաշա (փետրվարի 25, 1865 - օգոստոսի 31, 1927), հայ զորահրամանատար, պետական գործիչ ֆիդայապետ (հայդուկապետ)։ Առանձնակի դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել է իր հայրենի երկրի բնակավայրերի պաշպանությանը։ Անդրանիկն առաջին անգամ անցնում է Սասուն, բայց 1896 թ. մեկնում է արտասահման։ 1897 թ. Վազգեն Տերոյանի խմբի կազմում Անդրանիկը երկրորդ անգամ է մտնում Արևմտյան Հայաստան, ուր մնում է մինչև 1904 թվականին։ 1912-1913 Գարեգին Նժդեհի հետ միասին Անդրանիկի գլխավորությամբ հայ կամավորներից կազմակերպվում է վաշտ, որը մտնում է բուլղարական բանակի աշխարհազորի կազմում և մարտնչում Օսմանյան կայսրության բանակի դեմ։ Բուլղարական հրամանատարությունը բարձր գնահատեց հայկական վաշտի մասնակցությունը Առաջին Բալկանյան պատերազմին։

1907 թվականին Անդրանիկը անցնում է Բուլղարիա, նպատակ ունենալովթուրքական բռնակալության դեմ մղվող Հայ ազատագրական պայքարինմիացնել բուլղար ժողովրդի՝ նույն թշնամու դեմ մղվող պայքարին:Բուլղարիայում Անդրանիկը գրեց իր «Մարտական հրահանգները»`ընդհանրացնելով պարտիզանական պայքարի փորձը։ Հետագայում այդփորձը լավ ծառայեց բուլղարացիներին՝ Առաջին Բալկանյան պատերազմիժամանակ: Արևմտյան Հայաստանի ազատագրության հարցով Անդրանիկըզբաղվում է Ֆրանսիայում, Բելգիայում, Անգլիայում, Իրանում, Եգիպտոսում,Շվեյցարիայում, խոշոր աշխատանք է ծավալում զենք ու զինամթերք ձեռքբերելու համար:
1912-1913 թթ. բալկանյան ժողովուդների պատերազմի ժամանակ Անդրանիկըիր հայկական վաշտով բուլղարական բանակի կազմում հաղթում էթուրքական զորամասերին և գերի վերցնում Յավեր փաշային : 1913թ.հունվարի սկզբին հայկական վաշտը բուլղարական զորքերի կազմում մտնումէ Մարմարա ծովի եվրոպական ափ՝ Ռոդոսթո քաղաք: 1915-1918թթ.Անդրանիկը մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին, կռվելով կովկասյան ռազմաճակատում: Անդրանիկը պարգևատրվում է Գևորգյան բազմաթիվ շքանշաններով: Գեներալ- մայորի զիվորական կոչում ստացած Անդրանիկ Օզանյանը մեկնում է Էրզրում՝ հայկական զորամասերիուժերով Հայաստանի պաշտպանությունը կազմակերպելու համար: Դա այնշրջանն էր, երբ Հայաստանում իշխանության գլուխ անցան դաշնակները, 1918թ. հունիսի 4-ին Բաթումում Թուրքիայի հետ կնքած պայմանագրիհամաձայն, պատրաստվում էին ցրել հայկական ջոկատները ևմասնավորապես Անդրանիկի ջոկատը: Նա հրաժարվում է կատարել Բաթումիպայմանագրի պահանջները և անցնում Նախիջևան: Անդրանիկը հակվում էրդեպի Խորհրդային Ռուսաստանը:
Կանխատեսելով Բաքվում խորհրդային զորքերի և Անդրանիկի զորամասերիմիցման վտանգը, դեռևս 1918թ. հուիսին Էնվեր փաշան  խուճապահարհրամայում է թուրքական զորքերին. «Հանուն օսմանյան արդար կայսությանոտքի հանեցեք զենքի ընդունակ բոլոր իսլամներին՝ Կովկասում մեր կարգերըհաստատելու համար»:
1919թ. հալածվելով բազմաթիվ թշնամիներից, Անդրանիկը անցնում է արտասահման, այնտեղից շարունակելու իր պայքարը ազատ ու անկախ Հայաստանի համար: Անդրանիկը վախճանվեց հեռու Ամերիկայում, ուր նա հայտնվել էր տակավին 1919թ.: Մեռնելուց առաջ պատգամել է` իր աճյունը տեղափոխել հայրենիք ու հանձնել մայր հողին: Ժամանակի, բարդ քաղաքական հանգամանքների պատճառով հնարավոր չեղավ իրականացնել մեծ զորավարի վերջին ցանկությունը: Նրա դին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքից տեղափոխվեց Ֆրանսիա ու թաղվեց Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը: Այսօր այդ գերեզմանատունը ուխտատեղի է համայն հայության համար, իսկ զորավարի պատգամը դեռ սպասում է իր իրականացմանը:
Հայ ժողովուրդը երգեր է հորինել Անդրանիկի մասին, նրա անունը դասել է Վարդան Մամիկոնյանի և Դավիթ Բեկի անունների շարքում, նրա կերպարի մեջ տեսնելով իր առասպելական հերոս Սասունցի Դավթի գծերը:


Վերջաբան
նրան եղել են  հերոսներ: Մենք նրանցից ոչ մեկին չպետք է կյանքում մոռանանք, որովհետև նրանք իսկական հերոսներ են: Ես հպարտ եմ որ ունեմ նրանց նման  ազգասեր հերոսներ:

Комментариев нет:

Отправить комментарий