воскресенье, 22 мая 2016 г.

Հակոբ Ջուղայեցի


Հակոբ Ջուղայեցի եպիսկոպոսը կաթողիկոս օծվեց Փիլիպոս Ա Աղբակեցու մահից հետո, 1655թ. ապրիլի 8-ին, 57 տարեկան հասակում: Ծնունդով Հին Ջուղայից էր, որի բնակիչները շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի արդյունքում հաստատվեցին Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում ու շուտով հիմնեցին Նոր Ջուղա բնակավայրը (1606թ.): Ուսումը ստանում է Էջմիածնում:
Ջուղայեցու կենդանության օրոք, երբ նա դեռ չէր զբաղեցրել կաթողիկոսական աթոռը, 1639թ. Հայաստանը երկրորդ անգամ բաժանվեց Օսմանյան Թուրքիայի ու Սեֆյան Պարսկաստանի միջեւ՝ բուն հայրենիքի տարածքում պետականությունը կորցրած լինելով դեռեւս Բագրատունիների անկումից հետո (1045թ): Ջուղայեցին ու իր ժամանակաշրջանը բնորոշում են ազգային-ազատագրական պայքարի մի նոր փուլ, որի ընթացքում հիմնական նպատակները մնացին անհասանելի: Կաթողիկոսն ու ազգային շատ այլ գործիչներ հակված էին կաթոլիկ եկեղեցիների առավելությունները սեփականին փոխանցելուն, Արեւմուտքի օգնությամբ հայ եկեղեցին բարեկարգելուն ու բարեփոխելուն:

Ժողովրդի լքված, անօգնական վիճակը, իսլամադավանների կամքին մատնված լինելը, անօրեն կուսակալների ձեռքին տառապելը հանգեցրին նրան, որ հայերի համար, եթե ոչ հարցի վերջնական լուծմանը, ապա գոնե մեղմացմանը կարող էր նպաստել Արեւմուտքի հետ համագործակցելն ու դրա կողմից հովանավորություն ստանալը: Միաժամանակ դա չպետք է վնասեր հայոց եկեղեցու ինքնությանը,  հայկական ու քրիստոնեական ծեսերին: Բայց պատմությունը ցույց էր տվել, որ երկկողմանի համաձայնության գալու ճանապարհին մի շարք խոչընդոտներ կան: Կրոնական ձուլումն ու ազդեցությունը մի օր վերածվելու են քաղաքական ազդեցության: Հենց այս պատճառով մեծ կարեւորություն ունեցավ Պապ թագավորի կողմից հայոց կաթողիկոսների՝ Կեսարիայում օծվելու սովորության արգելումը, կամ հենց այս պատճառով Իտալիայում հաջողություն չունեցավ, օրինակ, Ստ. Սալմաստեցու  գլխավորած պատվիրակությունը:
Էջմիածնի խորհուրդը
1677թ. Ջուղայեցին գումարում է Էջմիածնի գաղտնի ժողովը, որին մասնկացում էին Սյունիքի ու Արցախի մելիքները, մեծատոհմ իշխաններ ու հոգեւորականներ: Խորհրդակցության բուն նպատակը նախապես գաղտնի էր պահվում, բացատրվում էր Կ.Պոլսի պատրիարքության հետ կապված խնդիրների պարզաբանումով եւ Եղիազար վարդապետի (հետագայում՝ Եղիազար Այնթափցի կաթողիկոս) հակաաթոռ գործունեությամբ: Չնայած արդեն մեծ տարիքին՝ Ջուղայեցին չհապաղեց անձամբ դիմել Եվրոպայի եւ Արեւելքին ու համատեղ գործելու եզրեր փնտրել: Այցելեց Երուսաղեմ, Հռոմ, Կ. Պոլսիս, փորձեց Օսմանյան մայրաքաղաքի ու եվրոպացիների հետ հարաբերություններ հաստատել:
Էջմիածնում մնաց մինչեւ 1678թ՝ զբաղվելով հիմնականում մասնավոր շինություններով: Ապրեց եկեղեցուն հասած վնասների ու ազգի վտանգներով՝ չունենալով այն միջոցնրն ու ուժը, որ պետք էր եկեղեցու բարեկարգության ու ժողովրդի բարօրության համար:

Комментариев нет:

Отправить комментарий