воскресенье, 22 мая 2016 г.

Սևանա լճի հիմնախնդիրը

Սևանն  աշխարհի  քաղցրահամ ջրի պաշար ունեցող երկրորդ բարձրադիր լիճն է(1897 մետր)՝ Տիտիկակայից հետո (ՀվԱմերիկա, 3819 մետր):  Իր մեծությամբՀայկական լեռնաշխարհում երրորդ , Կովկասում՝  ամենամեծ լիճն էՀանդիսանում էՀայաստանի Հանրապետության ամենամեծ ջրային ավազանըԼիճը նախկինումկոչվել է նաև Գեղամա ծովԳեղարքունյաց ծով: 1981թ.-ից ի վեր ավարտվեց ևշահագործման հանձնվեց տարեկան 250 մլն մհզորությամբ Արփա-Սևանջրատարը:
Արփա-Սևանի ջրերի մատակարարման արդյունքում 1981-1990 թթլճի մակարդակնավելացավ 0,9 մետրովՍակայն 1990-ականների ջրի մակարդակը իջավ 1,5 մետրով: 2003թՍևանին «օգնեց» տարեկան 165 մլն մ3 հզորությամբ Որոտան-Արփա ջրուղին:Դրանից հետո նախատեսվում էրոր լճի մակարդակը յուրաքանչյուր տարի պետք էավելանա 12 սմ-ովՍակայն 2001-ից ի վեր Սևանա լճի մակարդակն ավելացել էչնախատեսված չափով` 3,81մետրովայն դեպքումերբ այդ ցուցանիշը պետք է լիներ2,7 մետր:

Ի դեպՀՀ բնապահպանության նախարարության կողմից առաջարկվող և այսօր դեռքննարկման փուլում գտնվող «2013-2022թթ Սևանա լճի շրջակայքում նորանտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանորոշման նախագծում նշվում էոր ջրերի մակարդակի «մինչև 1903,5 բարձրացմանդեպքում շուրջ 4000 հեկտար անտառներ կհայտնվեն ջրի տակորի հետևանքովկառաջանան այնպիսի էկոլոգիական հիմնախնդիրներորոնք լուծելու համարկպահանջվի մի քանի փուլերից բաղկացած երկարամյա գործընթաց»:ՀամաձայնՋրային պաշարների պետական կոմիտեի աշխատակիցների հրապարակածտվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Արփայից Սևան է լցվել 62 մլնմ3 ջուր:
Մինչև լճի մակարդակի իջեցումը կար Սևանա կղզինորն այժմ վեր է ածվելթերակղզուՆրա վրա է գտնվում միջնադարյան վանքըՍևանա լիճը ունիտեկտոնահրաբխային ծագում: Ներկայումս Սևանա լիճ են թափվում 28 գետ ևգետակորոնցից խոշորներն են ՄասրիկըԱրգիճինՁկնաձորըԳավառագետը,ԳեղարքունիջուրըՃակքարը և այլն,  լճից դուրս է գալիս ընդամենը մեկ գետ՝Հրազդանը:
Սեւանա լիճը համարվում է ՀՀ-ի եւ ողջ Կովկասի  35 միլիարդ խմ քաղցրահամ ջրիշտեմարանըՍակայն այսօր Սեւանա լճի ջուրը մաքուր չէդրան խոչընդոտում են միշարք հանգամանքներՍեւանի ավազանում հանքարդյունաբերականգործունեության ծավալումըլճի մակարդակի անընդհատ տատանումներըձկանարդյունաբերական պաշարների ոչնչացումըափամերձ անտառների ջրի տակմնալըլճի հարեւանությամբ գտնվող քաղաքներիինչպես նաեւ լճափերինկառուցված օբյեկտների կոյուղաջրերի լճի մեջ թափվելըԱյս ամենն ուղեկցվում է լճիճահճացմամբ:
Սեւանա լճի ճահճացման պատճառները
1930–ական թվականներից սկսածՍեւանա լճի ջրի անխնա օգտագործման արդյունքում(էներգիայի արտադրություն եւ ոռոգումխախտվեց Սեւանա լճի էկոլոգիականհավասարակշռությունըԼճի մակարդակը 1933–2000թթարդյունաբերական շահագործմանհետեւանքով իջավ 19.6 մետրովիսկ ծավալը նախկին 58.5 մլրդ խմ-ից կրճատվեց մինչեւ 32.5մլրդ խմ: (Տեղեկությունը վերցված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման,պահպանմանվերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիրծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախաբանից): Ջրի օգտագործված 26.0 մլրդ խմ-ի 65տոկոսը ծախսվել է էներգիայի արտադրությանիսկ 35 տոկոսըոռոգման նպատակներովԼճիհատակից ազատվել է 25 հազհա տարածք:     ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանությանինստիտուտի գիտական հետազոտությունները բացահայտել ենոր լճի ճահճացմանհիմնական պատճառներից է լճի մակարդակի անկումըԼճի ծերացման (ճահճացման)դանդաղեցման գործընթացում պաշտպանիչ դեր ունի լճի հատակի մոտ գտնվող 4Cհաստատուն ջերմաստիճան ունեցող ջրային շերտըԱյն թույլ չի տալիսոր հատակի տիղմըխառնվի լճինԵթե լճի ծավալը քչանում էկրճատվում է նաեւ այդ պաշտպանիչ շերտըինչիհետեւանքով լիճը սկսում է ճահճանալՋրի մակարդակի բարձրացման միջոցով հնարավոր էվերականգնել այդ շերտը:
Մեծ Սեւանում շերտը լիովին բացակայում էՓոքր Սեւանում այն կա աննշան չափովսակայնճահճացման երեւույթներն արդեն տարածվում են նաեւ Փոքր Սեւանի վրաջուրը կանաչում էեւ ծաղկում ջրիմուռներով:
Մասնագետները հաշվարկել ենոր Սեւանա լճի էկոհամակարգի կայունացման միակնախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը մինչեւ Բալթյանծովի մակերեւույթի (բ.մ.ծ.)1903.5մ նիշըԱյս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույնբարձրության չափը` 1.5 մ (1903.5 +1.5 =1905.0): 1905.0մ-ն այն նիշն է ցամաքի վրաորից դեպիջուրը տանող տարածքը պետք է լինի ազատջրի տակ անցնելու համարԱյս պահանջըսահմանված է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանպահպանմանվերարտադրմանեւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀօրենքումՀՀ բնապահպանության նախարարության «Հայաստանիհիդրոօթերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-իտվյալներովՍեւանա լճի մակարդակը եղել է բ.ծ.մ 1898.89մՆերկայումս լճի մակարդակը1900,49մ էՃիշտ էուրախալի էոր Սեւանը բարձրանում էՍակայն դրան լավագույնսպատրաստված չէին լճի ափերըՋրի մակարդակի բարձրացման հետեւանքով մոտ 3500 հաանտառներ կհայտնվեն ջրի տակԴեռեւս 2009թպետք է մաքրվեր 600 հա անտառՍակայն լճիմակարդակը սպասվածից ավելի արագ էր բարձրանումիսկ ՀՀ բնապահպանությաննախարարությունը պատշաճ կերպով չկազմակերպեց ափերի մաքրմանծառերի հատմանաշխատանքները եւ հազարավոր ծառեր մնացին ջրի տակՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճիպահպանության փորձագիտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Հովհաննիսյանիտվյալներով`եթե լճի հարակից անտառը դառնա լճի հատակը, 5035 խմ փայտանյութ կմնա ջրիտակ, 1 հեկտարի վրա՝ 68 տոննաՀՀ ԳԱԱ-ի հետազոտությունները պարզել ենոր եթե այդանտառը մնա ջրի տակլիճ կլցվի 259 տոննա ազոտ և 23 տոննա ֆոսֆորինչը կարող էկործանարար լինել ոչ միայն ջրիայլեւ ձկնատեսակների համարԱմենից շատ ազոտ ենպարունակում ծառերի տերևներն ու ճյուղերըորոնք մեծ մասամբ չեն հանվում լճիցՀարկ էնշելոր Սեւանի ափերի մաքրումը պատշաճ չկազմակերպելու եւ այդ նպատակով ՀՀկառավարության տրամադրած միջոցները ռացիոնալ չօգտագործելու համար ՀՀդատախազությունը քրեական գործ էր հարուցել:
2010թաշնանը ՀՀ կառավարությունը ձեռք բերեց  «Ուոթերմասթեր կլասիկ III» տիպիբազմաֆունկցիոնալ էքսկավատորըորը պետք է Սևանա լիճը մաքրի ջրի տակ մնացածծառերիցթփերից ու արմատներից:
ՀՀ իշխանությունները նախատեսում ենոր Սեւանը 1903,5մ նիշին կհասնի 2031թ.: Ծովիմակարդակից բարձր մինչեւ 1905մ Սևանի բարձրացումից հետո ջրի տակ կանցնեն 1967բնակելի շինություններ:  Այդ շինություններից միայն 481-ն են գրանցված անշարժ գույքիկադաստրում (նրանցից 263-ը «Լավանդա Սիթի»-ի քոթեջներն են): Մնացած 1216-ըանօրինական կերպով են կառուցվելԱպօրինի շինությունների համար պետությունը որեւէփոխհատուցում չի նախատեսում:   Ըստ որոշ տեղեկություններիխորհրդային տարիներինՍեւանա լճի մակարդակը իջեցնում էինպատճառաբանելովոր մեծ քանակությամբ ջուր էանիմաստ գոլորշիանումԱյսօր էլ լճի ջուրը բաց են թողնումպատճառաբանելով ոռոգմանջրի պակասըՍակայն իրական պատճառը օլիգարխներիՍեւանի ափին կառուցածառանձնատները ջրի տակ մնալուց փրկելն էՉնայած իշխանությունների ջանքերին`լճիմակարդակը բարձրանում է եւ ջրի մեջ են մնում Սեւանի ափին ապօրինաբար կառուցվածառանձնատները:Մինչեւ 1905մ նիշը բարձրանալու արդյունքում ջրի տակ կանցնեն նաեւ 806 վարձակալվածհողատարածքներորոնցից 107-ը անօրինականորեն են վարձակալվելջրածածկ կլինի 15 կմճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգեր, 19 կմ գազատարներ ուկայաններորոնք անհրաժեշտ է տեղափոխել:
Սեւանա լճի ձկնապաշարների վիճակը
Եթե 1990-ական թվականներին Սևանի սիգի ձկնապաշարը մոտ 30 000 տ էր հասնումապաայսօր այդ պաշարները գնահատվում են 170-180 տոննա:  Իշխանի վերացման հիմնական պատճառը սկզբնական շրջանում ափամերձ գոտու վերացումնէրորտեղ գտնվում էին իշխանի հիմնական ձվադրավայրերըհետագայումորսագողությանավելացումըՍևանում բնակվող իշխանի 4 ցեղատեսակներից 2-ըձմեռային բախտակը եւբոջակը անվերադարձ կորել ենիսկ գեղարքունին եւ ամառային բախտակը մնացել ենիհաշիվ արհեստական վերարտադրությանՍևանի էնդեմիկ տեսակներիցկողակի եւ բեղլուիվիճակն էլ այսօր բարենպաստ չէ:  Խեցգետնինը եւ կարասը  ներմուծվել են 1980-ականթվականների սկզբներին եւ սկսել են արագ բազմանալՆերկայումս ուսումնասիրություններըցույց են տվելոր խեցգետնի պաշարները նույնպես նվազել են գերորսի պատճառովՆվազել եննաեւ կարասի պաշարներըԱվելիննախարարությունն առաջարկել է կառավարությանը2010թտարի մանրաձուկ բաց չթողնել Սևան եւ մանրաձկների համար նախատեսվածգումարով վճարել Սևանա լճի ափերի մաքրման համար ձեռք բերված սարքի համարչբավականացրած վճարի պակասորդըՄյուս կողմից էլ Սևանում շարունակվում էձկնագողությունը:Կար եւս մեկ հանգամանքորը խոչընդոտում էր  ձկների վերարտադրողականությանբարձրացմանըԴա Սևան թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումն էրՍևանա լիճլցվող գետերից ԱյրքիԱվազանի եւ Գետիկի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցման լիցենզիա էրտրվելՆմանատիպ օբյեկտները խաթարում են գետի ջրային ռեժիմըինչպես նաեւխոչընդոտում ձկների անցմանըորոնք ձվադրման համար Սևանից բարձրանում են դեպիգետի ակունք։ Սևանի ձկնապաշարների պահպանման նպատակով վերջերս ՀՀկառավարությունը որոշում ընդունեց արգելել Սևանա լիճ թափվող գետերի վրա փոքր ՀԷԿ-երի կառուցումը:
Հանքարդյունաբերության ազդեցությունը Սեւանա լճի վրա
Ըստ ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահՎլադիմիր Մովսիսյանի տվյալներիԳեղարքունիքի մարզում գործում են 29 հանքերՆրանցիցկանդրադառնանք ամենախոշորներինորոնք ավելի շատ են վնասում լճինՍոտքի ոսկուհանքավայրին եւ Շորժայի դունիտ-պերիդոտիտային հանքավայրին:  Սոտքի ոսկուհանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկու հանքավայրն էորը գտնվում է Սեւանա լճիավազանումՀանքը շահագործվում է բաց եղանակովեւ քամին փոշինորն իր մեջպարունակում է բազմաթիվ տոքսիկ նյութեր եւ ծանր մետաղներքշում է լճի ուղությամբՍոտքհանքից են դուրս գալիս Սոտք եւ Մասրիկ գետերըորոնք թունավոր նյութերի եւ ծանրմետաղների խառնուրդով թափվում են Սեւանա լճի մեջՁկնաբանները փաստում ենորձկներն ու խեցգետինները ծանր մետաղների կուտակիչներ ենՍրանից կարելի եզրակացնել,որ Սեւանից որսված ձուկը կարող է վնասել մարդու առողջությանը
Կարծիք
Սևանա լճի հիմախնդիրը շատ արդիական է հայերի համար: ՀՀ-ի կառավարությունը կարևոր է համարում այդ խնդրի լուծումը: Բազմաթիվ լուծումներ է առաջարկում կառավարությունը, որոնցից մի քանիսը արդեն իրականացվել է և դեռ իրականացվում է: Սևանա լիճը ճահճանում է և դա լուրջ պատճառ է, քանի որ ջրի մակարդակի բարձրացման պատճառով ջրի տակ են անցնում հարակից կառույցները: Սևանի խնդիրների մեջ մեծ դեր է զբաղեցնում աղբի թափոնների առկայությւոնը: Ամեն տարի Սևանում բազմաթիվ մարդիկ են հանգստանում, սակայն ամենավատն այն է, որ իրենք չեն հավաքում իրենց աղբը և թողնում են ջրի ափին, որից հետո էլ այն աստիճանաբար ջրի մեջ է անցնում: Սևանում կա ձկան եզակի տեսակներ,որոնք բոլորիս համար մեծ նշանակություն ունի: Սակայն ձկնորսները այնքան են որսացել, որ դրանք արդեն վերացման եզրին են կանգնած: Իշխանությունները արհեստական ճանապարհով բազմացնում են ձկների որոշ տեսակներ և արգելում են որսը, սակայն` ապարդյուն: Իմ առաջարկն այն է, որ մենք ինքներս գիտակցենք, որ պետք է մտածենք Սևանի մասին և թույլ չտանք, որ Սևանա լիճը կանգնի որևէ խնդրի առաջ: Օգնենք կառավարությանը որքան հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուծել այս խնդիրը: Մենք կարող ենք Սևանը պաշտպանել, սակայն դա կախված է մեր խելացի և մտածված քայլերից:

Комментариев нет:

Отправить комментарий